Laser Lounge beauty lab

Լազերային էպիլյացիա Երևանում

Պրեմիում դասի լազերային էպիլյացիայի ստուդիաների ցանց Երևանում՝ երկու մասնաճյուղով։ Մենք ապահովում ենք պրոֆեսիոնալ բժշկական մոտեցում և լիարժեք գաղտնիություն՝ կիրառելով VSILK տեխնոլոգիայով և Focus Med ճառագայթիչներով հագեցած հզոր Jet Optic 1200W սարքավորումը։

2 մասնաճյուղ Երևանում
09:00 – 22:00
Jet Optic 1200W
VSILK / Focus Med
Սերտիֆիկացված մասնագետներ
Բժշկական մոտեցում
Laser Lounge ստուդիայի ինտերիերը Երևանում

Պրոցեդուրա Jet Optic սարքով

Լազերային էպիլյացիայի շահավետ փաթեթներ

Ընտրեք հարմար ձևաչափ և գրանցվեք WhatsApp-ի կամ Telegram-ի միջոցով։

VIP

Ամբողջ մարմնի լիարժեք խնամք մեկ փաթեթում։

19 900֏
Գրանցվել
Ամենապահանջված փաթեթը

MAXI

Ամենապահանջված փաթեթը՝ 4 գոտի մեկ այցով։

17 900֏
Գրանցվել

MIDI

Մեկ հարմարավետ փաթեթ՝ մարմնի 3 հիմնական հատվածների համար։

15 900֏
Գրանցվել

MINI

Մարմնի 2 հիմնական հատված՝ մեկ շահավետ փաթեթում։

13 900֏
Գրանցվել

Գրանցվեք առաջին պրոցեդուրային

Ծանոթացեք Laser Lounge-ի հետ և ընտրեք հարմար մասնաճյուղ առաջին այցի համար։

Գրանցվել

Գնացուցակ

VIP — ամբողջ մարմին
19 900 ֏
MAXI — 4 գոտի
17 900 ֏
MIDI — 3 գոտի
15 900 ֏
MINI — 2 գոտի
13 900 ֏

Ինչո՞ւ ընտրել Laser Lounge-ը

Միայն բժշկական կրթությամբ և սերտիֆիկացված մասնագետներ

Յուրաքանչյուր պրոցեդուրա իրականացնում են բժշկական դիպլոմ ունեցող որակավորված մասնագետներ, ովքեր անցել են հատուկ վերապատրաստում և սերտիֆիկացում մեր Ակադեմիայում։

Vsilk 2 FAC ժամանակակից տեխնոլոգիաներ

Մենք աշխատում ենք վերջին սերնդի դիոդային լազերային սարքով, որը հեռացնում է մազերը առավելագույնս մեղմ, արդյունավետ և անվտանգ եղանակով։

Հաճախորդի լիարժեք ուղեկցում

Մենք չենք սահմանափակվում միայն պրոցեդուրան կատարելով։ Մեր մասնագետներն ապահովում են ամբողջական խնամք՝ տրամադրելով խորհրդատվություն, նախապատրաստելով մաշկը, նշելով հետագա խնամքի ցուցումները և վերահսկում են արդյունքը այցից հետո։

Գաղտնիություն և հարմարավետություն

Մեր հարմարավետ ստուդիաները ստեղծված են հատուկ աղջիկների համար՝ առանց ադմինիստրատորների և օտար մարդկանց։

Լաունջ մթնոլորտ

Յուրաքանչյուր ստուդիայում տիրում է հաճելի մթնոլորտ և կան հանգստի գոտիներ, որպեսզի այցելությունը լինի ոչ թե առօրյա պարտականություն, այլ ինքնախնամքի հաճելի պահ։

Բացարձակ մաքրություն և որակյալ նյութեր

Մենք խստորեն հետևում ենք ստերիլությանը և օգտագործում միայն ստուգված, որակյալ մեկանգամյա օգտագործման նյութեր:

Հասանելի պրեմիում

Մենք ապացուցում ենք, որ պրեմիում որակը պարտադիր չէ, որ լինի անհասանելի։

Jet Optic — նորարարական տեխնոլոգիաների հզորությունը՝ հարթ և փայլուն մաշկի համար

Jet Optic laser machine

1200W

Հզորություն

120J

Էներգիա

Focus Med

Եվրոպական արտադրության լազեր

Cooling

Գերհզոր սառեցման համակարգ

Տեսանելի արդյունք հենց առաջին պրոցեդուրայից հետո

Արաг և հարմարավետ էպիլյացիա մաշկի ցանկացած հատվածում

Անվտանգություն և այրվածքների բացառում՝ հզոր սառեցման համակարգի շնորհիվ

Հավելյալ բոնուս՝ մաշկի հարթ և բաց երանգ

Ինչպես է անցկացվում պրոցեդուրան

01

Ընտրում եք մասնաճյուղը

Գրեք մեզ WhatsApp-ով կամ Telegram-ով և ընտրեք հարմար մասնաճյուղ:

02

Մասնագետը ճշտում է մանրամասները

Մազահեռացման հատված, մաշկի առանձնահատկություններ, հակացուցումներ, նախորդ փորձ:

03

Սարքի կարգավորում

Պարամետրերը ընտրվում են անհատական՝ մաշկի, մազերի և մշակվող հատվածի համաձայն:

04

Պրոցեդուրա և ցուցումներ

Պրոցեդուրայից հետո մասնագետը բացատրում է խնամքը և հաջորդ այցի ինտերվալը:

Նախապատրաստում դիոդային լազերային էպիլյացիային

Մի՛ այցելեք սոլյարի և մի՛ ընդունեք արևայրուք էպիլյացիայից 2 շաբաթ առաջ

Մեկ ամիս առաջ դադարեցրեք շուգարինգը և մի՛ հեռացրեք մազերը մոմով

Հրաժարվեք հակաքրտինքային միջոցներից և սպիրտ պարունակող անձեռոցիկներից

Պրոցեդուրայից 2 օր առաջ մի՛ օգտագործեք կոսմետիկ միջոցներ

Պրոցեդուրայից մեկ օր առաջ անհրաժեշտ է սափրել մշակվող գոտիների մազերը

Պրոցեդուրայից առաջ ընդունեք ցնցուղ՝ առանց օճառի և շամպունի

Տաք եղանակին օգտագործեք արևապաշտպան կրեմներ (SPF)

Մենստրուացիայի ժամանակ պրոցեդուրան խորհուրդ չի տրվում

Հարցեր ունենալու դեպքում կարող եք գրել մեզ WhatsApp-ում կամ Telegram-ում, մեր մասնագետը սիրով կօգնի Ձեզ ճիշտ նախապատրաստվել պրոցեդուրային։

Հակացուցումներ

Բացարձակ հակացուցումներ

  • 18 տարեկանից փոքր տարիք
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Իմուն հիվանդություններ
  • Դեկոմպենսացված շաքարային դիաբետ
  • Հղիություն

Հարաբերական հակացուցումներ

բժշկի խորհրդատվությունից հետո

  • Մաշկի սուր քրոնիկ հիվանդություններ
  • Թարմ արևայրուք (14 օր)
  • Վարիկոզ երակների լայնացում
  • Կելոիդ սպիների առաջացման հակվածություն
  • Մրսառություն, գրիպ, ՕՌՎԼ, ալերգիա ակտիվ փուլում
  • Այրվածքներ,վերքեր,քերծվածքներ մաշկի մակերևույթին
  • Լազերային ազդեցության գոտում բազմաթիվ խալեր

Լրացուցիչ տեղեկատվության համար կապվեք մեր մասնագետների հետ՝ +374 44 013 013

Կայքում ներկայացված տեղեկատվությունը չի փոխարինում մասնագետի խորհրդատվությունը։

Լազերային էպիլյացիայից հետո

Ջրային պրոցեդուրաներ

Առաջին ժամերին խուսափեք ջրի հետ շփումից։ Խուսափեք լողավազաններից, բաղնիքներից և սաունաներից։

Արևապաշտպանություն

Փողոց դուրս գալուց առաջ անպայման քսեք SPF 50 կրեմ։ Արևայրուք մի՜ ընդունեք 2 շաբաթ։

Մաշկի խնամք

Խոնավեցրեք մաշկը առանց թթուների և սպիրտի կրեմներով։ օգտագործեք պանտենոլով կրեմներ։

Հագուստ

Կրեք ազատ հագուստ բնական գործվածքներից։

Ֆիզիկական ակտիվություն

Խուսափեք քրտնարտադրություն առաջացնող ծանրաբեռնվածություններից։

Մեխանիկական ազդեցություն

Այցերի ընթացքում մազերն արմատից մի՛ հեռացրեք, բացառեք պինցետի, մոմի կամ շուգարինգի կիրառումը։

Ջրի ջերմաստիճան

Առաջին 2-3 օրերին մի՛ օգտագործեք 38 աստիճանից տաք ջուր:

Այս կանոնների պահպանումը կօգնի խուսափել կողմնակի ազդեցություններից։

Մեր մասնագետները

Մարինե Վահանյան

Մարինե Վահանյան

Բժիշկ-կոսմետոլոգ՝ բժշկական կրթությամբ

4 տարի
  • Մեր ակադեմիայի գերազանցության դիպլոմով շրջանավարտ
  • Հոգատար մոտեցում զգայուն մաշկին
  • Սերտիֆիկացված Laser Lounge ակադեմիայում
Գրանցվել
Տաթևիկ Կարախանյան

Տաթևիկ Կարախանյան

Բժիշկ-կոսմետոլոգ՝ բժշկական կրթությամբ

3 տարի
  • Ստեղծում է վստահության մթնոլորտ
  • Արագ և հարմարավետ պրոցեդուրաներ
  • Սերտիֆիկացված Laser Lounge ակադեմիայում
Գրանցվել
Գոհար Անտոնյան

Գոհար Անտոնյան

Բժիշկ-կոսմետոլոգ՝ բժշկական կրթությամբ

3 տարի
  • Բժշկական մոտեցում յուրաքանչյուր պրոցեդուրայի
  • Միշտ կապի մեջ է բոլոր փուլերում
  • Սերտիֆիկացված Laser Lounge ակադեմիայում
Գրանցվել
Լիլիթ Խաչատրյան

Լիլիթ Խաչատրյան

Բժիշկ-կոսմետոլոգ՝ բժշկական կրթությամբ

5 տարի
  • Անհատական և պատասխանատու մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի
  • Անվտանգ և արդյունավետ պրոցեդուրաների իրականացում
  • Սերտիֆիկացված Laser Lounge ակադեմիայում
Գրանցվել

Հաճախորդների կարծիքները

Laser Lounge-ի հաճախորդների իրական տպավորությունները պրոցեդուրաների ու խորհրդատվությունների մասին:

Հարց ու պատասխան

Ցավո՞տ է արդյոք լազերային էպիլյացիան
Ժամանակակից սարքավորումներով դիոդային լազերային էպիլյացիան գրեթե անցավ է։ Նորագույն սառեցման համակարգի շնորհիվ Դուք կզգաք միայն թեթև ջերմություն։ Այն շատ ավելի հարմարավետ է և անվտանգ, քան, օրինակ, Ալեքսանդրիտային լազերային էպիլյացիան։
Քանի՞ պրոցեդուրայից հետո կտեսնեմ արդյունքը
Արդյունքը Դուք կտեսնեք յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո: Հիմնականում պահանջվում է 8-12 պրոցեդուրա: Սակայն մեր ստուդիաներում աղջիկները հաճախ անցնում են պահպանողական փուլի 4-6 պրոցեդուրայից հետո:
Կարելի՞ է լազերային էպիլյացիա անել ամռանը
Այո, Երևանում լազերային էպիլյացիան հնարավոր է ամբոլջ տարին։ Կարևոր է խուսափել ակտիվ արևայրուքից և օգտագորխել SPF և պանտենոլ։
Քանի՞ պրոցեդուրա է անհրաժեշտ
Հարթ մաշկ ստանալու համար պահանջվում է 8–12 սեանս՝ 25-40 օր ընդմիջումներով: Առաջին իսկ սեանսից հետո մազերն աճում են ավելի դանդաղ և դառնում են ավելի փափուկ:
Կարելի՞ է զգայուն մաշկի դեպքում
Այո, դիոդային լազերային էպիլյացիան բացարձակ անվտանգ է զգայուն մաշկի համար:
Կարելի՞ է հղիության ընթացքում
Պրոցեդուրան չի իրականացվում հղիության լնթացքում։

Laser Lounge-ի 2 մասնաճյուղերը Երևանում

09:00 – 22:00Հանգստյան օրեր՝ միայն հունվարի 1 և 2

Հրաչյա Քոչար 4

09:00 – 22:00

Գրանցումը չեղարկելու կարգը

Եթե ցանկանում եք չեղարկել կամ տեղափոխել գրանցումը, խնդրում ենք տեղեկացնել մեզ նվազագույնը 24 ժամ պրոցեդուրայից առաջ:

Եթե գրանցումը չեղարկվում է 24 ժամից պակաս ժամկետում, հաջորդ գրանցումը հնարավոր է միայն կանխավճարով։

Կապ

Իսահակյան 18Հրաչյա Քոչար 4

Գրանցվեք առաջին պրոցեդուրային